Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով


Հայաստանի Հանրապեության տարածքում մայիսի 11-ից 15-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG