Մոսկվան ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Բաքվի և Երևանի միջև, այս մասին հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Այդ մասին են վկայում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի վերջերս ղեկավարների Վիեննայում տեղի ունենած հանդիպման և Մոսկվայում արտգործնախարարների բանակցությունները», - ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է, որ 25 տարի առաջ մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: