Ղազախստանի իշխանությունները հայտարարում են Սիրիայից 231 հոգու տարհանման մասին։
Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարության համաձայն խոսքը Ղազախստանի քաղաքացիների մասին է, ովքեր մեկնել են Սիրիա՝ միանալու ահաբեկչական խմբավորումներին:
Տարհանվածների մեջ մանկահասակ 156 երեխա կա, նրանցից 18-ը որբ են: Սիրիայից հայրենիք վերադարձվածների ապագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: Ղազախստանի նախագահականից միայն տեղեկացնում են, որ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական և սոցիալական օգնություն:
Ղազախստանի իշխանությունների տվյալներով՝ սիրիական պատերազմի մեկնարկից ի վեր Սիրիա է մեկնել Ղազախստանի 800 քաղաքացի, Սիրիայում և Իրաքում միջազգային ահաբեկչական խմբավորումներում 120 ղազախստանցի տղամարդ, ավելի քան 250 կին և 500 երեխա է գտնվում։