Մատչելիության հղումներ

Աֆրիկայում գերեվարված զբոսաշրջիկներին ազատագրելիս երկու ֆրանսիացի զինծառայող է զոհվել


Ֆրանսիացի զինծառայողները Բուրկինա Ֆասոյում հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ
Ֆրանսիացի զինծառայողները Բուրկինա Ֆասոյում հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ

Արևմտյան Աֆրիկայում չորս գերեվարված զբոսաշրջիկներին ազատագրելու հատուկ գործողությունների ժամանակ զոհվել է երկու ֆրանսիացի զինծառայող, հայտնում է Ելիսեյան պալատը:

Բուրկինա Ֆասոյում գերեվարված զբոսաշրջիկներից երկուսը ֆրանսիացի, մեկը՝ ԱՄՆ քաղաքացի է, չորրորդը՝ Հարավային Կորեայից:

Զբոսաշրջիկները գերեվարվել են Պենջարի արգելոց այցի ժամանակ, նրանց ուղեկցորդին ավելի ուշ սպանված են գտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG