Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ․ Աճել է հանրային վստահությունը քրեական հետապնդման մարմինների նկատմամբ


«Ես գնահատում եմ, որ քաղաքացիների այս նախաձեռնողականության և համագործակցության պայմաններում պատմական շանս է մեզ ընձեռվել քաղաքացիների վստահության այդ մակարդակը պահելու և զարգացնելու», - հավելեց նա:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Գլխավոր դատախազին հիշեցրեց, որ պաշտոնը ստանձնել է նախկին իշխանության օրոք, Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի զինված հարձակումից հետո, ապա հարցրեց․ - «Եթե Դուք չլինեիք այդ ռեժիմի կամակատարը, արդյո՞ք կառաջադրվեիք և կընտրվեիք Գլխավոր դատախազի պաշտոնում»:

Դավթյանի արձագանքը․ - «Առաջարկում եմ Դուք էլ բացեք իմ կենսագրությունը, տեսեք իմ կենսագրությունը դատախազության համակարգում, և կարծում եմ, դրանից հետևություններ կանեք: Իմ համար, ամեն դեպքում, էդ հարցի պատասխանը դա է: Ես ինքս երբեք ինձ առաջարկողին չեմ հարցրել, թե ինչի պատճառով ինձ առաջարկեց: Բայց իմ համար ինձ հայտնի միակ գնահատականը այն ճանապարհն է, որ ես անցել եմ դատախազության համակարգում»:

Մանե Թանդիլյանը («Լուսավոր Հայաստան») հետաքրքրվեց հեղափոխությունից առաջ ընդդիմության հնչեցրած բողոքների ընթացքով: Նա հիշեցրեց, որ նախկինում ընդդիմադիրները հայտարարում էին, թե դատախազությունն այս կամ այն հաղորդմանը ընթացք չի տալիս՝ ինչ-ինչ ծահերից ելնելով, և հարցրեց, թե արդյոք հեղափոխությունից հետո դատախազությունը վերանայում է այդ կասկածելի գործերն ու հայտարարությունները: Հարկ է նշել, որ Թանդիլյանը կոնկրետ օրինակներ չհիշատակեց:

«Ձեր ասած տրամաբանությամբ ներկայումս հարուցված քրեական գործ չեմ մտաբերում ես», - պատասխանեց Արթուր Դավթյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման համակարգը հեղափոխությունից հետո այլևս չի գործում․ - «Վախենում են: Այս հեղափոխական նոր թրենդի մեջ մտածում են՝ կարո՞ղ ա ասեն կաշառք ենք վերցրել, եթե օբյեկտիվ գնահատական տանք, կարո՞ղ ա ասեն ինչ-որ հովանավորչություն կա և այլն: Երբ որ խոսում ես օֆ ռիքորդ էդ մարդկանց հետ, ասում են՝ այո, վախենում ենք:

Գլխավոր դատախազն արձագանքեց․ - «Եվ այդ վտանգները Ձեր ասած, ընդ որում՝ դա կվերաբերի կալանք կիրառելուն, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուն, որ կմտածեն կմտածեն, որ կաշառք են վերցրել, ես էսպես ասեմ՝ նախկինում էդ վտանգները, էդ վտանգներով գործողներն ավելի շատ էին, քան էսօր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG