Մատչելիության հղումներ

Մոսկվայում մահացել է հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն


Սերգեյ Դորենկո, 2018թ․
Սերգեյ Դորենկո, 2018թ․

Մոսկվայում երեկ երեկոյան մահացել է ռուսաստանցի հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մոտոցիկլետով երթևեկելիս Դորենկոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով նա կորցրել է վերահսկողությունը ղեկի նկատմամբ և վրաերթի ենթարկվել: Հիվանդանոցում գիտակցության չգալով 59-ամյա լրագրողը մահացել է:

Սերգեյ Դորենկոն աշխատել է ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններում: Տարբեր տարիների քաղաքական-վերլուծական հաղորդումներ է հեղինակել Ռուսաստանի Առաջին ալիքում՝ ОРТ-ում, համագործակցել է НТВ-ի հետ: 2000 թվականին իր հեղինակային հաղորդման հերթական թողարկումից հետո, որը նվիրված էր «Կուրսկ» սուզանավի վթարին, Դորենկոն հեռացվել է ОРТ-ից․ լրագրողը այդ թողարկման ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկել Ռուսաստանի իշխանություններին՝ մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջին տարիներին հայտնի լրագրողը «Գովորիտ Մոսկվա» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG