Մատչելիության հղումներ

«Արցախի զինված ուժերից որևէ մի զինծառայող այնտեղ չի եղել»․ Մովսես Հակոբյան


Մամուլում երեկ տեղ գտած հրապարակման համաձայն, 2013-2017թթ. Լեռնային Ղարաբաղի ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը, ով 2008թ. ԼՂ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարն էր և Մարտի 1-ի գործով անցնում է որպես վկա, ցուցմունք է տվել, ըստ որի 2008թ. Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանի հիման վրա ԼՂ ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Մովսես Հակոբյանը հրամայել է և ԼՂ ՊԲ ստորաբաժանումները տեղափոխվել են Երևան:

«Ես դրա համար ցուցմունք եմ տալիս, իմ ցուցմունքը դատարանում հրապարակելու են: Ես կատարել եմ մի բան, ինչը իրավասու եմ կատարելու և կատարել եմ ճիշտ», - այսօր Ստեփանակերտում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հակոբյանը:

Մեր հարցին՝ ո՞վ էր իրեն կարգադրել Լեռնային Ղարաբաղից զինվորներ ուղարկել Երևան, Հակոբյանը արձագանքեց․ - «Ո՛չ, Արցախի Հանրապետության զինված ուժերից որևէ մի զինծառայող այնտեղ չի եղել»:

«Ազատության» ճշտող հարցին՝ իսկ ի՞նչ կասի Կամո Վարդանյանի ցուցմունքի հետ կապված, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ - «Տեղյակ չեմ ես Կամո Վարդանյանի տված ցուցմունքներից և կարծում եմ՝ Կամո Վարդանյանը այն զինվորականն է, որը հայտարարել է այն, ինչ որ իրականությանը համապատասխանում է»:

Հարցին՝ այսինքն կարգադրե՞լ է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի որևէ ստորաբաժանման ղեկավարին, որպեսզի նա զինվորականներ առանձնացնի և ուղարկի Երևան, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց․ ֊ «Ես հրաման եմ գրել: Հրամանի մեջ ամեն ինչ արտացոլված է, որը գաղտնի է»:

Մեր ճշտմանը՝ այսինքն բացառո՞ւմ է, որ զինվորականներ են ուղարկվել Երևան, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ ֊ «Ոչ թե չեմ բացառում, այլ ես հրաման եմ գրել և դա արել եմ»: ֊ «Ուղարկել եք Երևա՞ն»: - «Երևան չեմ ուղարկել: Ես հրաման եմ գրել և կատարել եմ իմ վերադասի հրամանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG