Մատչելիության հղումներ

Ապրիլի 30-ից ի վեր Սիրիայում զոհվել է 188 մարդ


Ռմբահարումներից ավերված թաղամաս Իդլիբում, արխիվ:
Ռմբահարումներից ավերված թաղամաս Իդլիբում, արխիվ:

Սիրիայում շարունակվող բախումների ընթացքում ապրիլի 30-ից ի վեր զոհվել է 188 մարդ, նրանցից 85-ը՝ խաղաղ բնակիչ:

Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով դիտորդական խումբը:

Սիրիայի պետական բանակը գրոհները՝ այդ թվում օդային հարվածները, վերսկսել է ապրիլի վերջին:

Նախագահ Բաշար ալ-Ասադիզինված ուժերի հիմնական թիրախն Իդլիբի շրջանն է, որն 8 ամիս առաջ կնքված ռուս-թուրքական համաձայնագրով ներառվել է հրադադարի գոտում և չպետք է ենթարկվի հարվածների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG