Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայում 14 անձ ազատազրկման դատապարտվեց ահաբեկչություն և հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով


Չեռնոգորիա - Դատարանը հրապարակում է դատավճիռը, Պոդգորիցա, 9-ը մայիսի, 2019թ․
Չեռնոգորիա - Դատարանը հրապարակում է դատավճիռը, Պոդգորիցա, 9-ը մայիսի, 2019թ․

Չեռնոգորիայի դատարանը 14 անձանց, նրանց թվում՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության երկու գործակալների, մեղավոր է ճանաչել 2016 թվականի հոկտեմբերի 16-ին ահաբեկչություն և զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով հանցախումբ ստեղծելու համար:

Ըստ դատարանի, խումբը ծրագրել էր Չեռնոգորիայի այն տարիների վարչապետ Միլո Ջուկանովիչի սպանությունը, օրինական կառավարության տապալումը և այդպիսով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության կանխումը:

Մեղադրյալների թվում են «Չեռնոգորիայի դեմոկրատական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երկու առաջնորդներ Անդրիու Մանդիչը և Միլան Կնեժևիչը: Նրանք դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման:

Ազատազրկման դատավճիռներ են կայացվել Չեռնոգորիայի ևս մեկ քաղաքացու և Սերբիայի 9 քաղաքացիների նկատմամբ: Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալներ՝ Էդուարդ Շիշմակովը դատապարտվել է 15, իսկ Վլադիմիր Պոպովը՝ 12 տարվա ազատազրկման, երկուսն էլ՝ հեռակա կարգով:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Դաշնությունը որևէ առնչություն չունի Չեռնոգորիայում պետական հեղաշրջման փորձի հետ, և մեղադրանքն «անհիմն ու անհեթեթ» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG