Մատչելիության հղումներ

Պուտին. «Մայիսի 9-ը հպարտության և վշտի օր է»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Կարմիր հրապարակում, Մոսկվա, 9-ը մայիսի, 2019թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Կարմիր հրապարակում, Մոսկվա, 9-ը մայիսի, 2019թ.

Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում այսօր անցկացվող Հաղթանակի օրվա զորահանդեսին ներկա են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Կարմիր հրապարակում հանդես գալով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված ուղերձով՝ Պուտինն ասել է, որ մայիսի 9-ը հպարտության և վշտի օր է:

«Տարեցտարի մենք ավելի սուր ենք զգում այդ աննախադեպ սխրանքի բարոյական հզորությունը, մեր ժողովրդի ռազմական հաղթանակի վիթխարի արժեքը, հենց դա է մեզ փրկել և պաշտպանել հայրենիքը, դարձել ամբողջ մարդկության հույսը և պատվարը, Եվրոպայի ժողովուրդների գլխավոր ազատարարը», - հայտարարել է Պուտինը:

Նա ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել ռազմական հզորությունը:

Միաժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների հետ համագործակցել ահաբեկչության, ծայրահեղականության և նեոնացիզմի դեմ պայքարում:

Մեծ հայրենականում հաղթանակի 74-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցել է ավելի քան 13 հազար զինծառայող, 130 միավոր ռազմական տեխնիկա: Այնուամենայնիվ, օդուժի զորահանդեսը չեղարկվել է, ենթադրաբար՝ եղանակային վատ պայմանների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG