Մատչելիության հղումներ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ»


ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, արխիվ
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, արխիվ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին Մադրիդում կհանդիպեն անգլիական երկու ակումբներ՝ «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:

Դա պարզ դարձավ անցած գիշեր, երբ «Տոտենհեմ»-ը, հյուրընկալվելով նիդերլանդական «Այաքս»-ին, անչափ դժվարին պայքարում կարողացավ 3:2 հաշվով առավելության հասնել՝ հաղթական գոլը խփելով խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 5 րոպեների վերջին վայրկյաններին: Առաջին խաղում սեփական հարկի տակ լոնդոնյան ակումբը պարտվել էր 0:1 հաշվով, Ամստերդամում էլ առաջին խաղակեսում 2:0 հաշվով առջևում էր «Այաքս»-ը:

«Լիվերպուլ»-ը նախօրեին էր ապահովել իր մասնակցությունը եզրափակիչին՝ նույնպես անչափ դրամատիկ պայքարում առավելության հասնելով իսպանական «Բարսելոնա»-ի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG