Մատչելիության հղումներ

Երևանում այսօր տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Այսօր և մայիսի 11-13-ը Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Վաղը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի, 11-13-ը կրկին նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր, մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այսօր Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 10-ից թունելը փակ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG