Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել վերջին տարվա բոլոր ընտրությունների արդյունքները


Ընտրություններ Թուրքիայում, արխիվ
Ընտրություններ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը դիմել է ընտրական բարձրագույն մարմնին՝ պահանջելով չեղարկել նախորդ տարի կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև այս տարվա մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Երկու օր առաջ, իշխող կուսակցության դիմումով, ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակել: Ստամբուլում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում ու Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում, ՏԻՄ ընտրություններում հաղթել էր ընդդիմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG