Մատչելիության հղումներ

Լարսում հերթերը պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ մեքենաների մեծ հոսքով. ՏԿՏՏՆ


Մեքենաներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, արխիվ

Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով, տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ)՝ վկայակոչելով Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

«Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-ից 20 տոկոս: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG