Մատչելիության հղումներ

Քաբուլում թալիբները հարձակվել են միջազգային հումանիտար առաքելության վրա


Աֆղանստանում թալիբ զինյալները Քաբուլի կենտրոնում հարձակվել են մարդասիրական օգնություն իրականացնող միջազգային խմբերի վրա: Զինյալները պայթյուններ են իրականացրել, փոխհրաձգության մեջ մտել Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ:

Առողջապահության համակարգի պաշտոնյաների տվյալներով՝ 15 մարդ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդն ասել է, թե մարդասիրական օգնության միջազգային խմբերին թիրախավորել են, որովհետև, ըստ նրա՝ նրանք ներգրավված են «Աֆղանստանում Արևմուտքի վնասակար ակտիվության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG