Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը նախապես չհայտարարված այց է կատարել Իրաք


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նախապես չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ: Իրաքի ղեկավարների հետ նա քննարկում է ԱՄՆ-ի մտահոգությունները՝ կապված տարածաշրջանում Իրանի ակտիվության հետ:

Ճանապարհին Մայք Փոմփեոն իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, թե Բաղդադ է մեկնում Իրաքի ղեկավարներին հավաստիացնելու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Իրաքի ինքնիշխանության ապահովումը:

ԱՄՆ-ին մտահոգում է, որ Թեհրանը կարող է սպառնալիքներ ստեղծել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորականների համար: Վաշինգտոնը հարվածային ուժեր է ուղարկել տարածաշրջան՝ ավիակիր ու չորս ռմբակոծիչ:

Մայք Փոմփեոն երեկ չեղարկել էր նախատեսված այցը Գերմանիա ու հանդիպումը կանցլեր Անգել Մերկելի հետ և ուղևորվել Իրաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG