Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ցնցված են ուկրաինացի լրագրողի վրա հարձակման դեպքից


Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն, արխիվ
Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն, արխիվ

Լրատվամիջոցների ազատությանը հետևող միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ ցնցված են վերջերս ուկրաինացի լրագրող Վադիմ Կոմարովի նկատմամբ դաժան հարձակման դեպքից, և Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել ամեն ինչ անել, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա:

Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում ասված է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Կոմարովի վրա հարձակման շարժառիթները պարզելու և հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Կոմարովը հոսպիտալացվել է և վիրահատվել Կիևից մոտ 200 կիլոմետր հարավ գտնվող Չերկասի քաղաքում, նա կոմայի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG