Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտոնյաների դեռահաս զավակների ունեցվածքը երբեմն գերազանցում է ծնողներինը. «Կոմերսանտ»


Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, պաշտոնյաների, չինովնիկների անչափահաս երեխաների ունեցվածքը, եկամուտները երբեմն ավելի մեծ են, քան՝ նրանց ծնողներինը։

Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրել է «Կոմերսանտ»-ը՝ ուշադրությունը կենտրոնացնելով նրանց երեխաների մասին հայտարարված տվյալների վրա։

Եվ այսպես՝ Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովայի անչափահաս երեխաներից մեկը տարվա ընթացքում 720 հազար ռուբլի եկամուտ է ստացել, Մոսկվայում բնակարան ունի։ Ռակովայան քաղաքապետի տեղակալ է սոցիալական զարգացման գծով, նրան համարում են Մոսկվայի տնտեսուհին, քաղաքապետարանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, բայց նա ոչ մի սեփականություն չունի։

Պետդումայի պատգամավորների անչափահաս երեխաներից ամենահարուստն իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, տիեզերագնաց Ելենա Սերովայի երեխան է. նա տարվա ընթացքում 2 միլիոն 800 հազար ռուբլի է ստացել։

«Եդինայա Ռոսիա»-ից մեկ այլ պատգամավոր Զաուրա Իսկենդերովայի երեխան 1650 քառակուսի մետր հողամաս ունի, 420 քառակուսի մետր մակերեսով տուն, նրան է պատկանում նաև բնակարանի կեսը։

Իսկ լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Անդրեյ Լուգովոյի երեխան 1000 քառակուսի մետր հողամաս և 130 քառակուսի մետր մակերեսով տուն ունի։

Ռուսաստանցի պաշտոնյաների անչափահաս երեխաներն ունեցվածք ունեն նաև արտասահմանում. Ստավրոպոլի երկրամասի գույքային հարցերով նախարար Ալեքսեյ Գազարովի երկու անչափահաս երեխաները Կանադայում 160 քառակուսի մետր մակերեսով սեփական տուն ունեն։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսանդր Բաբակովի երեխան Բելգիայում 250 քառակուսի մետրանոց մեծ բնակարան ունի։

«Եդինայա Ռոսիա»-ից պատգամավորներ Անդրեյ Սկոչի, Դմիտրի Սկրիվանովի երեխաները բնակարաններ ունեն Բրիտանիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG