Մատչելիության հղումներ

«Դրուժբա» խողովակաշարի աղտոտման մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել


«Դրուժբա» խողովակաշարով Եվրոպա արտահանվող նավթամթերքի աղտոտման մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նախարարի խոսքով, իրավապահները բացահայտել են այն ընկերությունները, որոնք աղտոտված նավթը արտամղել են դեպի Եվրոպա` բազմամիլիարդ վնասներ պատճառելով գործընկեր պետություններին, նախևառաջ Բելառուսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG