Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական, նախկին ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկի դեմ:
«Դանիլյուկի դեմ հարուցված վարույթը կապված է նրա կողմից հարկային հայտարարագրերի անազնիվ լրացման հետ: Քրեական գործը պաշտոնապես գրանցված է և ուղարկվել է Ազգային հակակոռուպցիոն գործակալություն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազություն», - հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
Լուցենկոյի պնդմամբ Զելենսկու խորհրդականը ցանկանում է հասնել իր պաշտոնանկությանը:
«Այդ մարդը մտադիր է ոչ թե ընդունել, որ հայտարարագրում կեղծ տվյալներ է հրապարակել, որ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում քրեորեն պատժելի արարք է կատարել, այլ վերացնել իր խնդիրների աղբյուրը` այսինքն ինձ», - լրագրողների հետ զրույցում նշել է Լուցենկոն: