Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ


Ընթանում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Օրակարգում մեկ տասնյակից ավելի հարցեր են, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ազգային ժողովի խորհուրդը երեկվա նիստում այս փաթեթի քննարկման տևողությունը սահմանել է մինչև երկու ժամ:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Ապրիլի 18-ին Ազգային ժողովը ձայների 71 կողմ, 40 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG