Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարին մտահոգում են Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման հնարավոր հետևանքները


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստելտենբերգի հանդիպումը, Անկարա, 6-ը մայիսի, 2019թ․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու մտադրության առթիվ: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է երկուշաբթի երեկոյան Անկարայում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մեզ մտահոգում են C-400 համակարգեր ձեռք բերելու որոշման հնարավոր հետևանքները, քանի որ Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ այդ դեպքում պատժամիջոցներ կկիրառեն [Թուրքիայի դեմ]: Հուսով եմ, որ կողմերին կհաջողվի լուծում գտնել, քանի որ մենք պետք է խուսափենք իրավիճակներից, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի պետությունը մյուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG