Մատչելիության հղումներ

ՌԴ տրանսպորտի նախարար․ «Սուխոյ Սուպերջեթ 100»-ի շահագործումը դադարեցնելու պատճառ չկա


«Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավը, արխիվ
«Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավը, արխիվ

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ պատճառ չկա դադարեցնելու «Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավի շահագործումը երկրում։

Քննիչները փորձում են պարզել կիրակի երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը, որին հաջորդեց հրդեհը՝ խլելով 41 մարդու կյանք։

Երեկ լրագրողների հետ զրույցում Եվգենի Դիթրիխն ասել է, որ ավիավթարի բոլոր 41 զոհերի մարմինները հայտնաբերվել են։ Նա հայտնել է, որ 33 ուղևորներ են փրկվել և անձնակազմի 4 անդամներ, փրկվածներից 6-ը ծանր վիճակում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG