Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում շուրջ երկու տասնյակ արվեստագետներ խնդրում են պետական կարգավիճակ շնորհել ռուսերենին


Տեսարան Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից, արխիվ
Տեսարան Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Տաշքենդ այցի նախաշեմին շուրջ երկու տասնյակ ուզբեկստանցի արվեստագետներ՝ ժողովրդական արտիստներ, հայտնի նկարիչներ, դիմել են Ուզբեկստանի իշխանություններին՝ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդրանքով:

«Ռուսերենին պետական կարգավիճակ տալով մենք մեր երախտագիտությունը կհայտնենք ռուս ժողովրդին: Եթե մենք դա չանենք, աստված կպատժի մեզ», - «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ՝ 80-ամյա նախկին պարուհի Բերնարա Կարիևան:

Մինչև 1989 թվականը Ուզբեկստանում պետական լեզուն ռուսերենն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG