Մատչելիության հղումներ

«Սքայ թիմը» զեղչեր կտրամադրի «WCIT 2019» համաժողովի օրերին Հայաստան այցելող հյուրերի համար


Աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող «Sky Team Airline Alliance»-ը դարձել է «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» գործընկեր և մինչև 15 տոկոս զեղչ է տրամադրում միջոցառման օրերին Հայաստան այցելող հազարավոր հյուրերի համար:

«Սքայ թիմն» իր համակարգում արդեն «WCIT 2019» անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երևանը։

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության հովանու ներքո և աջակցությամբ։

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։

Համաժողովը Հայաստանում կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

XS
SM
MD
LG