Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ է ընտրվել Ստևո Պենդարովսկին․ նախնական արդյունքներ


Հյուսիսային Մակեդոնիա - Ստևո Պենդարովսկին տոնում է հաղթանակը նախագահական ընտրություններում, Սկոպյե, 5-ը մայիսի, 2019թ․
Հյուսիսային Մակեդոնիա - Ստևո Պենդարովսկին տոնում է հաղթանակը նախագահական ընտրություններում, Սկոպյե, 5-ը մայիսի, 2019թ․

Հյուսիսային Մակեդոնիայի իշխող կուսակցության աջակցությունը վայելող Ստևո Պենդարովսկին, նախնական արդյունքների համաձայն, հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ երկիրը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցության ճանապարհով տանելու խոստումների ֆոնին։

Երեկ անցկացված ընտրություններում ձայների 100 տոկոսի հաշվարկման արդյունքում Պենդարովսկին 51,7 տոկոս է ստացել, նրա հիմնական մրցակիցը՝ ընդիմության թեկնածու Գորդանա Սիլջանովսկա Դավկովան ստացել է 44,7 տոկոս:

Պետական ընտրական հանձնաժողովն ընդգծել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,7 տոկոս, այսինք՝ անհրաժեշտ 40 տոկոսի շեմը հաղթահարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG