Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG