Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով․ Հակոբ Կարապետյան


Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան

Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով: Այդ մասին Ֆեյսուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշել է, որ մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-ից 30 տոկոսով:

«Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է: Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով», - գրել է Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG