«Իրանը պետք է զարկ տա ոչ նավթային սեկտորում արտադրված ապրանքների արտահանմանը». - այսօր Թեհրանում կայացած համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Նախևառաջ Ամերիկան փորձում է նվազեցնել արտասահմանյան արժույթի այն ծավալները, որ այսօր գտնվում են մեր տրամադրության տակ: Այդ իսկ պատճառով մենք պետք է մեծացնենք արդյունաբերական արտադրության, ինչպես նաև ոչ նավթային սեկտորում արտադրված ապրանքատեսակների արտահանման ծավալները: Այդպիսով մենք կկարողանանք դիմադրել ամերիկյան այն դավադրությանը, որի նպատակն է արգելել մեզ` վաճառել Իրանում արդյունահանված նավթը», - հայտարարել է Ռոհանին:
Միացյալ Նահանգները օրերս է՛լ ավելի խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ վերացնելով արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման: