Գուանտանամոյից Ֆլորիդա ուղևորվող «Բոինգ-737» մակնիշի օդանավը անցած գիշեր վթարվել է Ջեքսոնվիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաօդային բազաներից մեկի տարածքում` թռիչքուղու փոխարեն հայտնվելով մերձակա գետում:
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Բոինգ»-ի 143 ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհեր չկան: Ուղևորների մեծ մասը ամերիկյան բանակի զինծառայողներ էին:
Վթարը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով: Ֆլորիդայի հյուսիսում մի քանի օր է արդեն ինչ հորդառատ անձրևներ են տեղում: