Մատչելիության հղումներ

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ է արձակվել


«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը երեկ երեկոյան Գլխավոր դատախազության որոշմամբ ազատ է արձակվել, հաստատեց պաշտպան Արսեն Սարդարյանը։

Փաստաբաններից Սամվել Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դրական է գնահատում դատախազության որոշումը։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է մեկ միլիարդ դրամ գումար, նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր ապրիլի 8-ին։

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG