Մատչելիության հղումներ

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում քննարկվել է Սիրիայի հարցը


Սու-34 ռուսական օդանավը ռմբահարում է թիրախները Սիրիայում, արխիվ
Սու-34 ռուսական օդանավը ռմբահարում է թիրախները Սիրիայում, արխիվ

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի պատվիրակներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը:

Նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը:

Օրակարգում զինյալների հսկողության տակ գտնվող հյուսիս-արևմտյան շրջաններում դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի ռմբահարումներն են, որոնք հատկապես սաստկացել են անցած մի քանի ամիսների ընթացքում:

Օդային գրոհներն իրականացնում են Սիրիայի և Ռուսաստանի ուժերը:

Ռմբահարվող ավաններն ու գյուղերը գտնվում են Համայի և Իդլիբի նահանգների այն գոտիներում, որոնք, ըստ ռուս-թուրքական համաձայնության, չպետք է դառնային օդուժի թիրախ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG