Մատչելիության հղումներ

Թոդ Ուոլթերզը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար


Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերզ, արխիվ
Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերզ, արխիվ

Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերզն այսօր պաշտոնապես ստանձնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Այդ պաշտոնում, ավանդույթի համաձայն, միշտ ծառայել են ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները:

Հրամանատարությունը ստանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից 50 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Մոնս քաղաքում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռազմական կենտրոնակայանը:

Արարողության ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ուոլթերզը «ստանձնում է աշխարհում ամենադժվար և կարևոր զինվորական պաշտոններից մեկը»:

Ամերիկացի մեկ ուրիշ գեներալ՝ Քերթիս Սքափարոթիին փոխարինած Ուլթերզը միաժամանակ ստանձնում է նաև Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատարի պաշտոնը:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Ուոլթերզի նշանակումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ այլևս ուժը կորցնում է Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որն անցած երեք տասնամյակում Եվրոպայի պաշտպանության հիմնական երաշխիքներից մեկն էր:

Ուոլթերզը մարտական օդաչու է, ծառայության 32 տարիների ընթացքում նրա կատարած թռիչքների ժամանակը կազմել է ավելի քան 5 հազար ժամ:

Վերջին շրջանում Ուոլթերզը ծառայել է որպես Գերմանիայում տեղակայված Ռամշտայնի ամերիկյան օդային ռազմակայանի հրամանատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG