Թուրքիան հայտարարում է, որ չի կարողանա արագ դիվերսիֆիկացնել նավթի ներմուծման աղբյուրները և կոչ է անում Միացյալ Նահանգներին վերանայել իր որոշումը:
«Մեզ չի թվում, որ հնարավոր է կարճ ժամանակում դիվերսիֆիկացնել մեր կողմից ներմուծվող նավթի աղբյուրները», - երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Անցած տարի Թուրքիան կրճատել է Իրանից նավթի ներմուծումը, սակայն Անկարան հայտարարել է, որ իր նավթավերամշակման գործարանները հարմարեցված չեն որոշ այլ երկրների նավթի մշակմանը:
Միացյալ Նահանգները օրերս է՛լ ավելի խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ վերացնելով արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման: