Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների մեծ մասում, մայիսի 5-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։
Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նախարարությունը հայտնում են նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: