Մատչելիության հղումներ

Ղազախստանի ԿԸՀ-ն հանել է ընտրություններից նախկին պատգամավոր Ժումատայ Ալիևի թեկնածությունը


Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանել է ընտրություններից նախկին պատգամավոր Ժումատայ Ալիևի թեկնածությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառը ղազախերենի չիմացությունն է:

Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած նախկին թեկնածուն պրոֆեսորի կոչում ունի, աշխատել է Ղազախստանի նախագահական աշխատակազմում և պաշտպանել դոկտորական թեզ փիլիսոփայության գծով:

«Թեկնածուն 19 անգամ սխալվել է «Պետություն և կրոն» թեմայով գրավոր աշխատանքում», - տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պարզաբանել է ԿԸՀ անդամ Ադիլ Ախմետովը:

Հունիսի 9-ին Ղազախստանի արտահերթ ընտրություններ են նշանակվել երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Նրա լիազորություններն անցել են խորհրդարանի խոսնակ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, նա նույնպես մասնակցում է նախագահական ընտրություններին: Տոկաևից բացի ընտրություններին կմասնակցեն ևս 6 թեկնածուներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG