Մատչելիության հղումներ

Բաքվի իշխանությունները մերժել են ընդդիմության հանրահավաքների հայտը


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաք Բաքվում, հունվար, 2019թ․
Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաք Բաքվում, հունվար, 2019թ․

Բաքվի իշխանությունները մերժել են ընդդիմության դիմումը՝ մայիսի 5-ին և 11-ին «Մեխսուլ» մարզադաշտում հանրահավաք անցկացնելու մասին, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Ընդդիմադիրներին միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցիչ Իլհամ Հուսեյնովի փոխանցմամբ՝ հանրահավաքը նախատեսված էր «Ազատությո'ւն քաղբանտարկյալներին», «Ո'չ թալանին» կարգախոսների ներքո:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող իսլանդացի պատգամավոր Տորխիլդուր Վարսդոտիրի ուսումնասիրության համաձայն` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը շուրջ 130 է:

«Իշխանությունները ընդդիմության հանրահավաքը արգելում են արդեն 8-րդ անգամ՝ խախտելով Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Մենք դիմելու են դատարան, և եթե չլինի արդար որոշում, գործը կհասցնենք մինչև ստրասբուրգյան դատարան», - «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է Իլհամ Հուսեյնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG