Մատչելիության հղումներ

Կասիլյասը սրտի կաթված է տարել


Իկեր Կասիլյասը Իսպանիայի հավաքականի կազմում, արխիվ
Իկեր Կասիլյասը Իսպանիայի հավաքականի կազմում, արխիվ

«Պորտու» պորտուգալական ֆուտբոլային ակումբի դարպասապահ 37-ամյա Իկեր Կասիլյասը սրտի կաթված է տարել, նա հոսպիտալացվել է հենց մարզումների ժամանակ, երբ կորցրել է գիտակցությունը:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Կասիլյասի կյանքին վտանգ չի սպառնում, դարպասապահի սրտի խնդիրը լուծվել է, սակայն մինչև խաղաշրջանի ավարտը նա դաշտ դուրս չի գա:

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին սանը համարվում է աշխարհի ամենատիտղոսավոր դարպասապահը ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում: Մասնավորապես, 2000 թվականին Կասիլյասը դարձել է ամենաերիտասարդ դարպասապահը, Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է աշխարհի չեմպիոնի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները, իսկ հինգ տարի շարունակ՝ մինչև 2012 թվականը ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG