Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նախնական դատական նիստը


Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը դատական նիստի ժամանակ, 2-ը մայիսի, 2019թ.
Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը դատական նիստի ժամանակ, 2-ը մայիսի, 2019թ.

Մեկնարկել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը:

Ըստ Դատական դեպարտամենտի, քննվում է խափանման միջոցի հարցը։ Գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէ, նա արդեն մեկ ամսից ավելի է գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ըստ փաստաբանների, Գրիգորյանը մի շարք ծանր հիվանդություններ ունի, մասնավորապես՝ շաքարային դիաբետ, թոքերի քաղցկեղ, և տևական ժամանակ է՝ բուժում է ստանում։ Նիստին ներկա է Նազիկ Ամիրյանը։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG