Մատչելիության հղումներ

Երեկ Ռուսաստանում ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել


Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին Սանկտ Պետերբուրգում, 1-ը մայիսի, 2019թ․
Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին Սանկտ Պետերբուրգում, 1-ը մայիսի, 2019թ․

Ոստիկանությունը ողջ Ռուսաստանով մեկ տասնյակ քաղաքացիների է բերման ենթարկել մայիսմեկյան հանրահավաքների և հակակառավարական ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին ընդդիմության ակտիվիստները, կոմունիստները և արհմիությունների անդամները:

Սանկտ Պետերբուրգում իրավապահները ցրել են ընդդիմության հանրահավաքը և 69 հոգու բերման ենթարկել, երբ մասնակիցները նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող կարգախոսներ են հնչեցրել։ Ակտիվիստներից ոմանք «Պուտինը գող է», « Սա մեր քաղաքն է» կարգախոսներ էին հնչեցնում, մյուսները «Պուտինն անմահ է» գրությամբ պաստառներով էին եկել:

Բողոքի ցույցերի կազմակերպիչները նշում են, որ դրանք անցկացվել են Ռուսաստանի շուրջ երեք տասնյակ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG