Մատչելիության հղումներ

Կեղծ լուր․ «Ազատությունը» հայցում է ընթերցողների ներողամտությունը


Կոնգրեսական Ադամ Շիֆը, արխիվ

Դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆին վերագրվող կեղծ մամուլի հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել հայաստանյան, արաբական և ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատության» հայկական ծառայությանը:

Կեղծն լուրն այն մասին է, թե իբր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սաուդը Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Էր-Ռիյադը մտադիր է ֆինանսապես աջակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Կեղծ լուրը տարածելու համար օգտագործվել է 2019-ի ապրիլի 24-ին գրանցված կեղծ adamcshiff.com հասցեն՝ Ադամ Շիֆի իրական adamschiff.com կայքի հասցեի փոխարեն և առաջին հայացքից օրիգինալից չտարբերվող բովանդակությամբ:

«Ազատությունը» հայցում է ընթերցողների ներողամտությունը՝ տեղի ունեցած սխալի համար և խոստանում այսուհետ ավելի խստորեն մոտենալ տեղեկատվության աղբյուրների ստուգմանը՝ նման սխալները բացառելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG