Մատչելիության հղումներ

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 30-ին կայացած հեռախոսազրույցում համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Սիրայի հարցում որպես Աստանայի խաղաղ գործընթացի մաս: Այդ մասին գրում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը:

Ըստ այդ հաղորդագրության, Թուրքիայի և Ուուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Լիբիայի վերջին զարգացումներն ու Սիրիայի իրավիճակը:

Սիրիայի հարցով Աստանայի բանակցային գործընթացը նախաձեռնել են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG