Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է եղել թողնել իշխանությունը և մեկնել Կուբա, սակայն ենթարկվելով Ռուսաստանի հորդորին՝ հրաժարվել է այդ անել:
«Նրան ինքնաթիռ էր սպասում օդանավակայանում, նա պատրաստ էր հեռանալ, ինչպես մենք ենք հասկանում, սակայն ռուսները ասել են, որ պետք է մնա», - CNN-ին ասել է Փոմփեոն: