Մատչելիության հղումներ

Վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ


Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի զինվորական հոսպիտալի մուտքի մոտ, արխիվ

«Տավուշում, հակառակորդի կրակից այսօր վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատությանը» փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

«Կոնսիլիում է հրավիրվել, քննարկվում է՝ շարունակե՞լ դեղորայքային բուժումը, թե՞ վիրահատել: Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկա է նկատվում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG