Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես ճանաչել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը


Վլադիմիր Զելենսկին ընտրարշավի ժամանակ, ապրիլ, 2019թ.

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես ճանաչել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը նախագահական ընտրություններում:

Այսօր, ամփոփելով ապրիլի 21-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները, հանձնաժողովն արձանագրել է՝ քվեների ավելի քան 73 տոկոսը ստացել է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին, ով մինչ այդ քաղաքականությամբ չէր զբաղվել, պետական պաշտոն չէր զբաղեցրել։

Բացառությամբ Լվովի, Զելենսկին գործող նախագահին՝ Պետրո Պորոշենկոյին, հաղթել է Ուկրաինայի բոլոր շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG