Մատչելիության հղումներ

Սկսվել են Նար-Դոս փողոցի մայթեզրին տեղակայված 6 կրպակների ապամոնտաժման աշխատանքները


Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյան, արխիվ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյան, արխիվ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ՝ այսօր Նար-Դոս փողոցի մայթեզրին տեղակայված վեց կրպակների ապամոնտաժման աշխատանքներն են սկսվել։

Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ այդ կրպակները տարածքում հայտնվել են 1996 թվականից և գործել են ապօրինի։ Մնացականյանի խոսքով՝ ապամոնտաժված կրպակների համար քաղաքապետարանը փոխհատուցում չի տրամադրելու սեփականատերերին, սակայն նրանց կառաջարկվի տարածք քաղաքի այլ հատվածում՝ գործունեությունը շարունակելու համար։

Նա տեղեկացրել է, որ կրպակների սեփականատերերին ապամոնտաժման վերաբերյալ իրենք ծանուցել են դեռ ամիսներ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG