Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն Իրանում 40 տոկոս սղաճ է կանխատեսում


«Մինչև տարեվերջ տնտեսական անկումը Իրանում կարող է հասնել վեց տոկոսի». այսպիսի կանխատեսմամբ է այսօր հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Այս կառույցի ներկայացուցիչները նշում են, որ անկման հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներն են, նախևառաջ էներգակիրների միջազգային շուկայից Իրանը դուրս մղելուն ուղղված գործողությունները: Ամերիկյան իշխանությունների կանխատեսումների համաձայն, պատժամիջոցների կիրառման հետևանքով Թեհրանը շուրջ 10 միլիարդ դոլարի նավթային եկամուտներից կարող է զրկվել:

«Չի բացառվում նաև, որ այս տարվա ընթացքում սղաճի ցուցանիշը Իրանում գերազանցի 40 տոկոսը», - այսօր հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG