Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ


Նիկոլ Փաշինյան, Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Մեդվեդևը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Երևանում, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG