Մատչելիության հղումներ

Մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ռիչարդ Լուգարը


Ռիչարդ Լուգար, 2011թ․
Ռիչարդ Լուգար, 2011թ․

Միացյալ Նահանգներում 87 տարեկան հասակում մահացել է նախկին սենատոր Ռիչարդ Լուգարը:

Հանրապետական Լուգարը 36 տարի շարունակ` 1977-ից 2013 թվականներին Սենատում ներկայացնում էր Ինդիանա նահանգը և հայտնի էր հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում ցուցաբերած ակտիվությամբ:

Լուգարի նախաձեռնություններից ամենահայտնին Ջորջիայից ընտրված սենատոր Սեմ Նանի հետ համատեղ մշակված օրինագիծն էր, որը թույլ տվեց չեզոքացնել նախկին ԽՍՀՄ միջուկային, քիմիական և բակտերոլոգիական զինանոցի զգալի մասը: 90-ականների սկզբին Լուգարի նախաձեռնությամբ մշակված այս օրինագծով Վաշինգտոնը ֆինանսական մեծածավալ օժանդակություն ցուցաբերեց նախկին խորհրդային չորս հանրապետություններին` Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին և Ղազախստանին` օգնելով այս երկրներին ոչնչացնել իրենց տարածքում գտնվող շուրջ 7600 միջուկային մարտագլխիկները:

Լուգարի նախաձեռնությամբ իրականացված այս նախագծի շրջանակում հնարավոր եղավ նաև 2300 միջմայրցամաքային հրթիռ ոչնչացնել և փակել խորհրդային միջուկային զենքի պահման վայրերից 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG