Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG